16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանը փրկել է կնոջը՝ գուշակելով IPAD-ի նրա գաղտնաբառը

Սան-Խոսե քաղաքի ոստիկանԴեւիդ Քեմերոնին հաջողվել է փրկել ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ ընկած կնոջը՝ գուշակելով IPAD-ի նրա գաղտնաբառը:

28-ամյա Մելիսա Վասկեսը վթարի է ենթարկվել՝ նրա մեքենան 150 մետր ձորն է ընկել, եւ անցնող մեքենաները տեսնելիս չեն եղել վթարված մեքենան:   

Ուշ գիշերով աղջկա մայրն անհանգստացել է, քանի որ դուստրը չի եկել եւ զանգերին չի պատասխանել: Կինը դիմել է ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ նրա մեքենայից արտակարգ ազդանշան է եղել ոստիկանություն:

Ոստիկան Դեւիդ Քեմերոնը որոշել է աղջկան գտնել նրա  iPad-ի միջոցով: Ոստիկանը 20 րոպեում 3 փորձով գուշակել է աղջկա IPAD-ի գաղտնաբառը եւ ըստ դրա՝ գտել նրա գտնվելու վայրը:

Աղջկան հայտնաբերել են դեռեւս կենդանի, սակայն ծանր վնասվածքներով: Նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ ժամանակին հայտնաբերելու արդյունքում աղջկա կյանքը հնարավոր է եղել փրկել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ