Կանայք տառապում են սեքսի պակասից. գիտնականներ /16+/
Ամերիկացի մասնագետները նոր հետազոտություն են անցկացրել, որից պարզել են, որ կանանց մեծամասնությունը տառապում է սեքսի պակասից ու սթրես է ապրում:
Մասնագետներն իրականացրել են առցանց հարցում, որին մասնակցել է ԱՄՆ-ի 20-60 տարեկան 450 կին: Նրանցից 308-ը վերարտադրողական տարիքի են եղել, 114-ը` վելի մեծ: Մասնակիցների 10 տոկոսը բողոքել է սեքսուալ ցանկության ցածր մակարդակից եւ նշել, որ այդ երեւույթն իր մոտ սթրես է առաջացնում: Մինչդեռ հարցվածների 90 տոկոսը նշել է, թե կցանկանար սեքսով ավելի հաճախ զբաղվել: Ընդ որում, հարցվածների 95 տոկոսի խոսքով, ամսվա ընթացքում 1-2 սեռական շփումը կլիներ բավարար իր ինտիմ կյանքի որակը բարձրացնելու համար:
Պարզվել է նաեւ, որ 10 դեպքից 9-ում կինը քիչ է համարում իր սեռական կյանքը:
Ու թեեւ հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ սեփական արտաքինն ու ունեցած միջանձնային հարաբերություններն ուժեղ սթրեսի պատճառ են հանդիսանում, հարցվածներից ոչ մեկը չի դիմել համապատասխան մասնագետի օգնության: Ավելին, նրանից շատերը տեղյակ չեն էլ եղել, որ այդ խնդիրներով զբաղվող մասնագետներ կան, եւ որ դրանք առողջական խնդիրներ են: