Ինչ անել, եթե արդեն “տարիքն առել եք”
Բավական է` կինը բոլորի 30-ամյակը, երբ շրջապատի տղամարդիկ սկսում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` “Դե ինչ, պառավ, լավագույն տարիներն անցան”: Եւ ինչքան տարիներն անցնում են, այնքան տարիքի հետ կապված հումորներն ավելանում են: Հավանաբար, աշխարհի երեսին չկա մի կին, ում չխոցեն նման արտահայտությունները:
Ինչ անել, որպեսզի “տարիքն առնելու” պարագայում ձեզ ծեր չզգաք:
1) Մի կորցրեք ինքնակառավարումը:
Հանգիստ վերաբերվեք “առաջին լուրջ տարիքին”` 30 տարեկանին: Հիշեք, որ ամեն տարիք իր դրական կողմերն ունի: հիշեք, որ եթե ոմանց համեմատ արդեն 30 տարեկան եք, ապա շատ պատերի համեմատ` ընդամենը 30 տարեկան եք:
2) “Մռութները” մի կախեք
Այս խորհուրդն իհարկե այն կանանց համար է, ովքեր 55 տարեկանն արդեն անցել են: Սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս այս փաստին հետեւել շատ ավելի վաղ տարիքից: Արդեն 30 տարեկանից սկսած` կանխեք տարիքը, հետեւեք ձեզ, խնամեք եւ 55-ում “մռութները” կախելու առիթ չի լինի:
3) Հիշեք, որ տարիքը “երեսով են տալիս” անհաջողակները:
Ուշադրություն դարձրեք, թե ով է խոսում ձեր տարիքից: Հիմնականում դրանք անհաջողակ տղամարդիկ են, ովքեր սեփական կոմպլեքսները ցանկանում են այլոց հաշվին լուծել:
4) Ժպտացեք:
Ժպտացեք, այն միշտ երիտասարդացնում է` 25-ում, 35-ում եւ 55-ում, միշտ ժպտացեք:
5) Գնահատեք ձեր շրջապատն ու վերանայեք այն:
Գնահատեք` ում հետ եք շփվում, եւ եթե տեսնում եք, որ շրջապատում անհաջողակները շատ են, փոխեք ընկերներին: Շփվեք ավելի արվեստասեր մարդկանց հետ եւ ձեզ ավելի երիտասարդ կզգաք:
6) Երիտասարդությունը հետ բերեք:
Սկսեք ավելի ժամանակակից հագնվել, սակայն երբեք չկորցնեք չափի զգացումը: Տարիքից խիստ երիտասարդ հագնվելը տխուր է դիտվում: Նոր սանրվածք արեք, թարմացրեք մազերի գույնն ու ձեզ անմիջապես ավելի երիտասարդ կզգաք: