18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

12-ամյա աղջիկն ամուսնանում է 37-ամյա տղամարդու հետ /ֆոտո/

Հոկտեմբերի 11-ը աղջիկների միջազգային օրն է: Նորվեգիայում հենց այդ օրը 12-ամյա աղջիկը պատրաստվում է ամուսնանալ 37-ամյա տղամարդու հետ:

Տեան առաջին փոքրիկն է Նորվեգիայում, ով եկեղեցով ամուսնանալու է տարիքով տղամարդու հետ: Այս երկրում 18 տարեկանից շուտ ամուսնանալը պաշտոնապես արգելված է:

Աղջիկն ամեն օր իր բլոգում պատմում է հարսանիքի պատրաստությունների մասին, իր մանկական երազանքների մասին, որ ամուսնանալուց հետո այլեւս չեն իրականա:

“Մայրիկս ասում է, որ ես պետք է դադարեմ ինձ երեխայի նման պահել, քանի որ շուտով կամուսնանամ եւ ընտանիքի կին կդառնամ”, – պատմել է Տեան:

Բլոգում 12-ամյա աղջկա ամուսնությունը բուռն մեկնաբանությունների տեղիք է տվել, եւ ի վերջո պարզվել է, որ այս ամուսնությունը կեղծ է լինելու: Այս ամենը կազմակերպել է Plan Norge հասարակական կազմակերպությունը: Նրանք կեղծ հարսանիքի համար ընտրել են աղջիկների միջազգային օրը եւ որոշել են ոչ թե խոսքերով, այլ օրինակով ցույց տալ, թե որքան վատ է վաղ հասակում աղջիկների ամուսնությունը:

 “Օրական ամբողջ աշխարհում 39 հազար աղջնակ հայտնվում է Տեայի իրավիճակում: Նրանց բռնի ուժով ամուսնացնում են ծնողները: Եթե նման դեպքեր գիտեք, դիմեք մեզ, եւ մենք կօգնենք”,- նշված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ