20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով փոփոխվել է, քանի որ սահմանակից Զանգելանի շրջանն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ․ Հրապարակ

Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով փոփոխվել է, քանի որ սահմանակից Զանգելանի շրջանն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։

«Մեղրու մի կողմն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մյուս կողմից Նախիջևանի հետ սահման ունենք՝ 70 կիլոմետր։ Դա մեր Մեղրու գունդն էր պահում, հիմա մի հատ էլ 70 կմ արդեն Արցախի կողմից է ավելացել»,- ասաց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

Հիշեցնենք, որ հայ-իրանական սահմանը դեռ ռուս սահմանապահներն են պահում։ Նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, որպես 9-րդ կետ, մտավ ճանապարհների կառուցումը, որով Նախիջևանը պետք է կապվի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։

Մինչ ոմանք մեզ փորձում էին հանգստացնել, թե «հլը ո՜ւր եք, ճանապարհների կառուցումը տարիներ կտևի», պարզվում է, այնքան էլ այդպես չէ․ թանաքը դեռ չչորացած՝ ռուս սահմանապահների հետ Մեղրի են այցելել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները և ուսումնասիրել տեղանքը։

«Ասել են, որ սա հեռանկարային հարց է, էս պահին ոչ մի կոնկրետ բան չկա, բայց խոսքը երկաթուղու մասին է։ Նայել են, գնացել»,- ասաց քաղաքապետը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ