Պատը փլվել է 6 ամսական հղի կնոջ վրա. սարսափի հետևանքները /վիդեո/
Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքը ակնթարթների ընթացքում հայտնվեց փողոցում: Գազի արտահոսքից առաջացած պայթյունը ոչ միայն ֆիզիկական այլ նաև հոգեբանական լուրջ վնասներ հասցրեց այս ընտանիքին: Մեզ հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշեց, որ իր մարմնի 55 տոկոսը այրված է, սակայն ցավն այն է, որ ընտանիքով հայտնվել են փողոցում: Պետրոսյանի փոխանցմաբ դեպքից առաջ, իրենք դիմել են ՛՛ՀայՌուսգազարդ՛՛-ին..՛՛Շրջիկ-փականակագործները եկան ու ոչ մի բան չհայտնաբերեցին:
Ասեցին հոտը փողոցով անցնող մագիստրալիցա, հետո էլի մասնագետ կգա: Ես գիշերը՝ ժամը մեկի սահմանում, իմ ննջասենյակում սիգարետ ծխեցի՝ տունը տրաքավ ու ամբողջ պատը փլեց հղի հարսիս վրա, եղբորս կինը 6 ամսական հղի էր, ես 70 օր պառկեցի հանրապետական հիվանդանոցում, երկրորդ կարգի հաշմանդամ եմ՛՛,-պատմեց Արտակ Պետրոսյանը:
Արտակի կյանքը փոխվեց ու փոխվեց նաև ամիսներ անց ծնված մանկան կյանքը: Երեխան կրում է իր վրա սարսափի հետքերը: Հորեղբոր փոխանցմամբ՝ ճչում է ու լալիս առանց պատճառի:
8 անձից բաղկացած այս ընտանիքի ճակատագիրը, սակայն չի հուզել ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ ղեկավարությանը:
Պետրոսյանը նշեց նաև, որ իրենց տան վարձի գումարը ժամանակավորապես հոգում է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Տեղեկացնենք նաև, որ տունը գտնվում էր Արարատի մարզի՝Այնթափ գյուղի 12-րդ փողոց 10-րդ տուն հասցեում:
Մանրամասները՝ տեսանյութում: