13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Փրկի՛ր ինձ, գթա՜ծ, լսի՛ր, ողորմա՜ծ, մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ

Փրկի՛ր ինձ, գթա՜ծ, լսի՛ր, ողորմա՜ծ,
Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ,
Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ,
Պաշտպանի՚ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն,
Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր,
Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ,
Բուժի՛ր, ձեռնհա՜ս, քավի՛ր, անքնի՜ն,
Պարգևի՛ր, առա՜տ, շնորհազարդի՛ր, ամենազեղո՜ւն,
Հաշտվի՛ր, անարա՜տ, ընդունի՛ր, անո՜խ,
Մաքրի՛ր պարտքերից, ո՛վ ամենօրհնյալ։
Երբ թշվառության պահին աչքերս
սևեռած լինեմ
Ինձ սպառնացող զույգ վտանգներին,
Թող որ տեսնեմ քո փրկությունը, հո՛ւյս ու
խնամակալ.
Եթե հայացքս դեպի վեր հառած՝
Դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի,
Թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով։
Ամեն
 
Գրիգոր Նարեկացի
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ