02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

“Մահվան ժամացույցը” հաշվարկում է, թե մարդուն որքան է մնացել ապրելու

Շվեդ գիտնականը նոր ժամացույց է նախագծել, որը հաշվարկում է մարդու կյանքի տևողությունը և անգամ կարող է հետհաշվարկ սկսել ու նշել, թե երբ է մահանալու տվյալ անձը, հաղորդում է Daily Mail-ը:

Tikker գաջեթը արդեն ստացել է “Մահվան ժամացույց” անվանումը: Դրա հեղինակը Ֆրեդրիկ Կոլտինգն է, ով իրականում իր սարքը անվանել է «Երջանկության ժամացույց» և պնդում է, որ այն նախագծվել է` օգնելու մարդկանց` իրենց կյանքից առավելագույնը ստանալ և ճիշտ օգտագործել իրենց մնացած ժամանակը:

Սարքը կրողը հարցաթերթիկ է լրացնում` տեղեկություն մուտքագրելով իր բժշկական պատմության մասին, այդ թվում` ալերգիաներն ու հիվանդությունները: Սարքը կրողը տեղեկացնում է նաև, թե երբ է ծխում, խմում, կամ թե արդյոք քաղցկեղի, շաքարախտի կամ այլ հիվանդությունների որևէ դեպք եղել է իր ընտանիքում: Նա  պատասխանում է նաև այն հարցին, թե որքան է մարզվում, որքան է կշռում, և այս բոլոր թվերի արդյունքում հաշվարկ է կատարվում, որից հանվում է կրողի տարիքը` կանխատեսելու մահվան ամսաթիվը:

Սարքի արժեքը 49.99 դոլար է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ