14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Չզբաղվել պոլիտիկա

Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասայանի արձակուրդը կապ չունի Եռյակի հանրահավաքի հետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը: “Հոկետմբերի 12-ին քաղաքապետի ծննդյան 60 ամյակն է, եւ նա իր ընտանիքի հետ նշելու է արտերկրում: Արձակուրդը նախապես պլանավորված էր եւ պաշտոնապես արձակուրդը ավարտվում է հոկտեմբերի 18-ին”,-տեղեկացրեց Լիլիթ Մակարյանը: 

Այն դիտարկմանը, թե արդյոք արձակուրդը ճշտված է ԲՀԿ առաջնորդի հետ՝ Լիլիթ Մակարյանն ասաց, որ ինքը իրավասու չէ պատասխանելու այդ հարցին:

“Քաղաքապետարանը ապաքաղաքական կառույց է, եւ կա քաղաքապետի հրահանգ՝ ոչ մի աշխատակից չպետք է խառնվի քաղաքականությանն ու աշխատանքային ժամերին տեսակետ ներկայացնի”,-եզրափակեց մամուլի խոսնակը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Բալասանյանը մեկնել է Արաբական Էմիրություններ, որպեսզի չմասնակցի այսօր Գյումրիում կայնալիք Եռյակի հանրահավաքին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ