20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Փորձել է ինքնասպան լինել, որպեսզի ներքին օրգանների դոնոր դառնա

Պրահայի ոստիկանությունը քննում է հիվանդանոցի վրա զինված հարձակում կատարելու միջադեպը: Օրերս մի տղամարդ զինված հարձակում է գործել տեղի հիվանդանոցներից մեկի վրա, սակայն որեւէ մեկին չի սպառնացել կամ չի ցանկացել թալանել: Տղամարդը պարզապես ցանկացել է հնարավորինս արագ օրգանների դոնոր դառնալ կարիքն ունեցողների համար, հաղորդում է Вести.ru-ն: 

Երբ բժիշկները հրաժարվել են կատարել նրա պահանջը, նա ատրճանակը դրել է քունքին ու ասել, որ հենց այդ պահին ինքնասպան կլինի: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է խլել 47-ամյա տղամարդու ձեռքից ձենքը:

Այժմ “ինքնակամ դոնորին” մինչեւ երկու տարվա ազատազրկում է սպառնում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ