16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ավտոշոուի ժամանակ հսկայական մեքենան մտել է մարդկանց բազմության մեջ. կան զոհեր /վիդեո/

Հոլանդիայի Հաաքսբերգեն քաղաքում երեկ` սեպտեմբերի 29-ին անցկացված ավտոշոուի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Հսկայական անիվներով մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը մի շարք ջարդուփշուր եղած ավտոմեքենաների վրայով թռչելու հնարքից հետո: Դրա հետևանքով մեքենան հարվածել է ցանկապատին և բախվել այդտեղ կանգնած հանդիսատեսին, գրում է ИТАР-ТАСС-ը:

Պատահարի հետեւանքով երեք մարդ է զոհվել: Ոստիկանության տվյալներով՝ ևս 18-ը վնասվածքներ են ստացել, որոնցից վեցը ծանր վիճակում է:

Ավտոշոուի կազմակերպիչներից Գեերլոֆ Կանիսը նշել է, դեպքի հնարավոր պատճառ կարող էր լինել արգելակների անսարքությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ