05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ջո Բայդենը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և կոչ է անում դադարեցնել կրակը:

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմամբ և կոչ եմ անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, վերականգնել հրադադարի ռեժիմը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները», – ասված է Բայդենի հայտարարության մեջ։

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է պնդի, որպեսզի ավելացվի շփման գծում դիտորդների թիվը, ինչպես նաև հավելել որ ԱՄՆ-ն պետք է վերանայի օգնության իր ծրագրերը, որպեսզի երաշխիքներ ստանա, որ որևէ զինտեխնիկա չի կիրառվելու նախահարձակ լինելու նպատակով:

Բայդենն նաև ասել է, որ Թրամփի վարչակազմը պետք է ավելացնի իր դիվանագիտական ջանքերը` նշելով, որ այս էսկալացիան կարող է վերածվել ավելի մեծ տարածաշրջանային կոնֆլիկտի, ինչի համար շեշտել է անհրաժեշտությունը, որպեսզի երրորդ երկրները հեռու մնան այս կոնֆլիկտից, իսկ ԵԱՀԿ-ը Մինսկի խումբը անմիջապես ձգտի իրավիճակի ապաէսկալացիայի և ապահովի բանակցությունների վերսկսումը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ