Տղամարդը կախվել է ուղիղ եթերում /ֆոտո/

Համացանցում սարսափելի լուրեր են տարածվել այն մասին, որ ռուս մի երիտասարդ ինքնասպան է եղել ուղիղ եթերում: Մասնավորապես, բլոգներում խոսվում է այն մասին, որ Նովոդվինսկի բնակիչն իբրեւ կախվել է` ինքնասպանությունը Skype-ով ցուցադրելով, գրում է Ura.ru-ն:
Սակայն օգտատերերից շատերը վստահ են, որ դա կեղծ է, իրականում երիտասարդը ինքնասպան չի եղել:
Տղամարդն ինքնասպանությունից առաջ ասել է, թե կինն իրեն լքել է, որ փոքր երեխա ունեն, որ վիճել է բոլոր հարազատների հետ եւ ապրելու իմաստ այլեւս չի տեսնում: Ապա նա օղի է խմել, կանգնել աթոռին եւ կախվել:
Ոստիկանությունը, սակայն, դեռեւս չի մեկնաբանել այս միջադեպը :