Դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
Հարգելի պարոն նախարար`
Դիմում ենք Ձեզ Լանզարոտեի կոնվենցիայի և նրահիման վրա մշակված չափորոշիչների հետկապված:
Մենք ունենք լուրջ մտահոգություններ կապվածայն փաստի հետ, որ սեռական կրթությունըներառվելու է դպրոցական ծրագրերում, այն էլ իրամենավտանգավոր ձևով` բոլոր առարկաներիհամատեքստում, այն էլ սկսած 6 տարեկանից` տարրական դասարաններից։ Պետականչափորոշիչները իրենց մեջ պարունակում ենայնպիսի կետեր, որոնք վտանգի տակ են դնումընտանիքի այն մոդելը, որը մենք ժառանգել են մերպապերից և շատ թանկ ենք գնահատում։ Մի քանիտարի հետո մենք կունենանք սերունդ, որը լիովինայլ կերպ կմտածի: Արժեհամակարգը լիովինկփոխվի: Կխա̕փանվի ծնող–երեխա կապը։
Ծնողների շրջանում այս երևույթի նկատմամբշատ բացասական է վերաբերմունքը։ Շատերըերեխաներին դպրոցից կհանեն, եթե նմանինֆորմացիա նրանց տրվի որևէ կերպ:
Ու անընդունելի է, որ արտակարգ դրությանպայմաններում սա վավերացրեցին, երբ ոչ միբողոք կամ հավաք թույլատրված չէ:
Շատ հոգեբաններ և բժիշկներ բարձրաձայնումեն երեխաներին ժամանակից շուտ նմանտեղեկատվություն տրամադրելու վտանգները։Շեշտը կարող է դրվել հաճույքների, զգայարաններիվրա։ Դա փաստացի կկենտրոնացնի երեխայիուշադրությունը հաճույքի վրա ու ժամանակից շուտհիվանդագին հետաքրքրություններ կարող էառաջացնել սեռական ակտիվություններինկատմամբ։
Ուշադրություն դարձնենք, այն երկրներում, որտեղ նման գաղափարները ներդրված են, արդյո՞ք բռնությունները պակասել են։ ՈՉ! Միայնավելացել են։ Իսկ մեզ մոտ թեև կան դեպքեր, բայցայդքան համատարած չէ այդ երևույթը։ Շատ չնչինեն ցուցանիշները։
Նաև մի շարք եվրոպական երկրներում ծնողներըպայքարում են սեռական կրթությունը հանելուհամար, քանի որ փաստացի արդեն ազդեցությունչունեն իրենց իսկ երեխաների վրա։
Այս ամենը ուղղված է ոչ թե բռնությունըկանխելու, այլ ընտանիքներըկազմալուծելուն։
Այս չափորոշիչներով տեղ է թողնվում ներմուծելկրթական համակարգ ամեն ինչ` երեխային կարողեն սովորեցնել, որ նա կարող է ինքը որոշել իր սեռըև, եթե ծնողը այդ առումով ճնշումներ գործադրի, կարող են երեխային նույնիսկ խլել ծնողից ինչպեսդա արվում է արևմուտքում։ Այսինքն ծնողը էլ ոչ միիրավունք չի ունենա իր իսկ երեխաների նկատմամբ։Հիշենք, որ այս կոնվենցիայով նախատեսված ենօրենսդրական փոփոխություններ այդ ամենըիրագործելու համար։
Բժիշկ–սեքսոլոգ Նարինե Ներսիսյանըբավականին մեծ աշխատանք է կատարում, վերլուծելով և փոփոխելով քննարկման դրածչափորոշիչները, որպեսզի նրանք ապահով լինեն։Սակայն անհրաժեշտ է նշել, որ մեր դասագրքերումներդրված են այդ մոտեցումները։ Մենք ունենքայնպիսի առարկաներ, որոնք ներառում են իրենցմեջ այդ մոտեցումները։ Իմաստը ո՞րն է այդ դեպքում։
Նշենք, որ կան երկրներ, որտեղ այս կոնվենցիանվավերացվել է, սակայն այն չի կիրառվել։ Ի՞նչն էմեզ խանգարում նույն կերպ վարվել։
Մենք բացարձակապես չենք տեսնում այս ամենըներդնելու անհրաժեշտություն։
ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ ԵՆՔ:
Կարելի է պարզապես բարձրացնել ներկաառարկաների դասավանդման որակը։
Կոնվենցիան
Այս կոնվենցիան կոչվում է` Սեռականշահագործումից և սեռական բռնությունիցերեխաներին պաշտպանելու կոնվենցիա։: Մենքուսումնասիրել ենք այս փաստաթուղթը և մերմտահոգությունները կապված են մի քանի կետերիհետ։ Նախ նշենք, որ ըստ այս կոնվենցիայի՝ պետք էձեռնարկվի անհրաժեշտ օրենսդրականփոփոխություններ, ինչը դուռ է բացում տարբերտեսակի երևույթների առաջ, որոնք ընդունված ենարևմուտքում և անընդունելի են մեզ ժառանգաբարհասած հայկական մշակույթում։
Կոնվենցիայով նախատեսված է երեխաների հետաշխատող անձանց հավաքագրում, ուսուցում ևիրազեկության մակարդակի բարձրացումը։ Այստեղէլ կան վտանգներ։ Մեր հայ ծնողներիմեծամասնությունը չեն ցանկանա երեխայի այստեսակ կրթությունը վստահել այլ անձանց, որոնքկարող են ունենալ մեր մշակույթին հակասողհայացքներ։
Ընդհանուր առմամբ շատ է կենտրոնացումըերեխայի տեղեկացվացության վրա։ Բժիշկները ևհոգեբանները բազմիցս նշել են դրա վտանգը։Երեխայի աչքերը շուտ բացելը կզրկի երեխայինմանկությունից։ Նաև շատ է շեշտը դրվումերեխաների բազմատեսակ իրավունքների վրա։ Դաիհարկե պետք է հաշվի առնվի ու երեխայիիրավունքները հարգվեն որպես մարդ, սակայնայստեղ կա վտանգ նրան սանձարձակությանգիրկը նետել, ինչը առաջին հերթին կվնասի հենցիրեն։
Այս կոնվենցիան նախատեսում է սեռականկրթություն, սակայն մեզ հայտնի չէ, թե որչափորոոշիչների հիման վրա է կառուցվելու այդսեռակրթությունը։ Ի՞նչ երաշխիք կարող ենքունենալ, որ դրանք չեն լինի ԱՀԿ–իչափորոշիչները, որոնք բացարձակ չենհամապատասխանում մեր ազգային մշակույթինև ավանդույթներին։ Իսկ բոլորս գիտենք, որ հենցդա է մեզ որպես ազգ պահում դարեր ի վեր։
Նշենք, որ շատ սփյուռքահայեր իրենց երեխայինուղարկում են Հայաստան կամ ամբողջ ընտանիքովեն տեղափոխվում այստեղ, որպեսզի իրենցզավակներին մեծացնեն ապահով միջավայրում։
Համապարփակ սեռական դաստիարակության ծրագրի հիմքում Կինզիի տեսությունն է,ըստ որիերեխան ունի գիտակցված սեռականություն: Ինչպես վկայում են հետազոտողները, Կինզին իրհետազոտությունները կատարվել է մի խումբմանկապիղծների միջոցով, որոնք արձանագրել եներեխաների հետ տեղի ունեցողը իրենցմանկապիղծ գործողությունները կատարելիս, ըստերեխաների տարիքային խմբերի` սկսած 2 ամսականից։
Այսպիսով`
* Այն երկրները, որ վաղուց կիրառում են կրթականայս ծրագիրը, բողոքում են դրա հետևանքներից:
* Մինչև 12 տարեկան սեռակրթությանդասավանդումը ոչ միայն խեղաթյուրում է սեռականկյանքի վերաբերյալ երեխաներիպատկերացումները, այլև առողջական լուրջխնդիրներ կարող է առաջացնել:
* Հաշվի առնելով Ձեր Մելի մասին ֆիլմիֆինանսավորման նախադեպը, կարելի է սպասել, որնման արատավոր երևույթների պրոպագանդանկարող են ներմուծել դպրոց:
* Այն, որ սեռական դաստիարակություն առարկանպետք է դասավանդվի ոչ թե որպես առանձինառարկա, այլ՝ մնացած առարկաներիհամատեքստում, էլ ավելի կբարդացնի ծնողիկողմից իր երեխային տրվող տեղեկություններիվերահսկումը
* Բոլոր ծնողներից պահանջվելու է մեծուշադրություն՝ վերահսկելու համար կրթական ողջծրագիրը և մեթոդները, սակայն ոչ բոլոր ծնողներնեն ի վիճակի դա անել:
* Եթե մենք թույլ տանք այս ծրագրի իրականացումը, շատ արագ կհայտնվենք այն երկրների վիճակում, որտեղ այսօր օրենքի ուժով արգելված է ծնողիկողմից միջամտությունը երեխայի կյանքին:
Չափորոշիչներում առկավտանգները
Ձեզ ենք ներկայացնում չափորոշիչներում առկա վտանգները, մշակված “Գիտակից Ծնող” քաղաքացիական նախաձեռնության փորձագիտական խմբի կողմից`
1․9ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(6-10 տարեկաններ)
Հիմնավորում՝ Տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիությանգիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքինհատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկշեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաներըհավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունըարհեստականորեն բևեռում ենք սեռերիտարբերակման վրա։ Սա կարող է առաջացնելավելորդ հետաքրքրվածություն, որին այդտարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվհնարավորություններով, ոչ հուզականորենպատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդուառանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքինբնորոշ բազմաթիվ առանձնահատկություններըհամամարդկային են ու բոլորովին էլյուրահատկություն չեն ու բացի այդ դրանցիցշատերը անցողիկ են։
Հիմնավորում՝ Ոչ թե զգայարանների վրա է պետքկենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունըդեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելուվրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցովերեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանիմիրջոցով՝ դեպի գույնը, երանգը՝համապատասխան տարիքայինառանձնահատկությունների։ Բացի այդ, գիտությունն ապացուցում է, որաշխարհաճանաչողության գործումզգայարանները միջնորդող օղակ ենինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղհասցնելու, որտեղ էլ՝ մտածողության շնորհիվ տեղիէ ունենում այդ գրգիռների վերջնականհամադրումը և ընկալման պրոցեսը ։Գիտականորեն ապացուցված է, որ փոքրերեխային ընդհանրապես իր մարմնայինզգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, քանի որ այդ կենտրոնացումը առաջացնում էխեղումներ։ Մեծ մարդն անգամ սա անելուցգիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սախստիվ արգելվում է տարրական դպրոցականտարիքում։ Զգայական կենտրոնացումը այլնպաստավոր գործոնների առկայության դեքպումկարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։
Հիմնավորում՝ Այս տարիքում երեխայիդատողական ունակությունը դեռ լիարժեքձևավորված չէ, բացի այդ մտքերըսեփականության սահմաններում չի կարելիդիտարկել։ Ինչ վերաբերում է յուրահատուկլինելուն, յուրահատկություն կարող է դիտարկվելառողջության սահմաններից դուրս ֆենոմենը, երեխաներն այս տարիքում ունեն բազմաթիվառանձնահատկություններ, որոնք սոցիալապես ուհոգեկան առողջության տեսանկյունից դուրս եննորմայի սահմաններից։ Յուրահատուկ բառիփոխարեն պետք է օգտագործելանհատականություն բառը, քանի որանհատականությունը ստեղծարար ինքնությունիցէ ծնվում ու յուրաքանչյուր երեխայի եզակիությունըհենց ստեղծարարության մեջ է։
Հիմնավորում՝ Երեխայի ինքնություննամրապանդելու համար հարկավոր է ընդգծելսեփական ազգի, ավանդույթների, արժեքներիկարևորությունը, բացի այդ մինչև երեխան չսովորիիրենը հարգել ու արժևորել, ուրիշինը չի հարգի։
Հիմնավորում՝ քանի որ այսօրմասնագիտությունների ցանկը օր օրի ավելանումէ, ապա կարևոր է, որ երեխայի մոտ ձևավորվիհարգանքի զգացում մասնագիտություններինկատմամբ, բայց շեշտը դրվի աշխատանքիարդար, անխարդախ և ազնիվ բնույթի վրա, արժանապատիվ ու հալալ կերպով գումարվաստակելու վրա։
1․10ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(10-15 տարեկաններ)
Հիմնավորում՝ ՝ ինչի՞ հետ ներդաշնակել՝ պարզ չիգրված, իսկ «յուրահատկություններ և հակումները» հանել, քանի որ այս տարիքին բնորոշհոգեսեռական առանձնահատկությունների ուհակումների անցողիկության պատճառով, դրանցվրա կենտրոնանալ ու առավել ևս դրանքյուրահատկություն համարելը կարող էհիվանդագին նևրոտիկ ֆիքսացիա առաջացնել։
Հիմնավորում՝ «Կանանց և տղամարդկանցիրավունքները» հասարակական մասով հավասարեն և անշուշտ այդ գիտակցումը պետք է տալերեխաներին, նույնչափ կարևոր է այնգիտակցումը, որ կանայք և տղամարդիկ կիսում ենհանրային և մյուս բոլոր իրավունքները որպեսմարդ։ Կինը և տղամարդը հավասար են որպեսմարդ, իսկ որպես սեռեր նրանք որակապեստարբեր են և ունեն տարբեր, փոխլրացնողսեռային որակներ։
Հիմնավորում՝ պատրաստ լինի ի՞նչ անել, պատրաստ լինելը ենթադրում է գործողություն, ուդրա տակ կարելի է նաև հասկանալ՝ հղիությունիցպաշտպանվելն ու պահպանակների կիրառումը, որպեսզի սեռավարակ չփոխանցվի։Դեռահասներին իրազեկելով սեռահասունացմանշրջանի փոփոխությունների մասին՝ չենք կարողչխոսել այդ տարիքում ի հայտ եկող բնականսեռական մղումների և ցանկությունների մասին, ուստի ստիպված կլինենք բացատրել նաևհղիանալու և սեռավարակների մասին ու թեինչպես պետք է խուսափել դրանցից, որը սակայնչի կասեցնի, անգամ կավելացնի դեռահասությանտարիքում սեռական ակտիվություն սկսելուռիսկերը, եթե զուգահեռ չխոսենք սեռականժուժկալության ու դրա առողջարար լինելու մասին, ինչի մասին չափորոշիչում նշված չէ։
Հիմնավորում՝ Այդ ռիսկերի մեջ կարող են նշվելայս տարիքին բնորոշ ծխելը, թմրամոլությունը, տոքսիկամոլությունը, խաղամոլությունը, անցանկալի հղիությունը և սեռավարակները։ Եթեառաջին 4-ի հետ խնդիր չենք տեսնում, ապաամենամեծ ռիսկը սեռական ոլորտում ոչ թեդեռահասի հղիությունն ու սեռավարակն է, այլ վաղսեռականացումն ու սեռական կյանքի վաղ սկիզբը։Դեռահասի հղիությունն ու սեռավարակը հանգիստկարելի է կանխել պահպանակի օգնությամբ, մինչդեռ իրական ռիսկերը հոգեբանական ևսոցիալական հետևանքներն են, որոնքպահպանակի կիրառմամբ չեն վերանում։Չափորոշիչը հստակ պետք է մատնանշի, թե որռիսկերի մասին է խոսքը, որպեսզի հետագայումայս հարցի շուրջ մշակութային բախումներ չլինեն։
Հիմնավորում՝ քանի որ մեր մշակույթում երեխայիդաստիարակությամբ զբաղվում է ծնողը, իսկդաստիարակությունը բարդ պրոցես է, որիընթացքում անհնար է, որ չլինեն դեպքեր, երբծնողն ուղղակի ստիպված է դիմել որոշակի կոշտմիջոցների, ապա կարևոր ենք համարում ճնշում ևդաստիարակչական խստությունհասկացությունների միջև տարբերակումսովորեցնելը։ Երեխան պետք է իմանա, որ չկաավելի առաջնային խորհրդատու ու աջակից, քանծնողն է։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որերբեմն հենց ծնողն է բռնարար, ուստի կարևորումենք բռնության դեպքում համապատասխանմարմիններին դիմելու և օգնություն հայցելուհմտությանը տիրապետելը։
1․11ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(15-18 տարեկաններ)
Հիմնավորում՝ Հնարավոր չէ հարգանք ցուցաբերելայլոց ավանդույթների և հասարակականհամակեցության կանոնների նկատմամբ, մինչև չեսգիտակցում և արժևորում քոնը։
Հիմնավորում՝ Փաստն ինքն իրենով միայնարձանագրում է այն, ինչ կա, բայց ցույց չի տալիսայդ փաստի գոյացման հիմքում ընկած մարդկայինդրդապատճառը, օրինակ՝ դասից ուշանալը փաստէ, բայց մի դեպքում ուշացումը պայմանավորված էաշակերտի ծուլությամբ, մյուս դեպքում՝ աշակերտիհետ պատահած դժբախտ պատահարով, միայնփաստն այսպիսով բավարար չէ իրականություննամբողջովին գնահատելու համար։
Հիմնավորում՝ վերահսկման վրա շեշտը դնելուդեպքում կարող ենք հետագայում ունենալնևրոտիկ շարքի խանգարումներ։
Հիմնավորում՝ Նշված ձևակերպումը տեղ էթողնում այս հասկացությունները ամենատարբերհամադրությամբ զուգորդելու, այս իսկ պատճառովառաջարկում ենք այս երեքը դիտարկել մեկամբողջության մեջ՝ կարևորելով երեխաներիկողմից հարգանքը ընտանիքի ավանդականինստիտուտի նկատմամբ։
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՍԵՑՆԵԼ ԱՅՍ ԱՄԵՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ:
“Գիտակից ծնող” խմբի ծնողներ