18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ունեցել եմ եւ՛ սխալներ, եւ՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անմնացորդ նվիրումի մեջ. Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ  Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Սիրելի՛ սյունեցիներ…
Այսօր այլ աշխատանքի անցելու կապակցությամբ ազատվել եմ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սյունիքն՝ իմ հենարանն ու օրրանն է: Անշուշտ, մտորելու ու հասկանալու ժամանակ, դեռ կլինի, բայց որ Սյունիքից չեմ կտրվելու՝ հաստատ է:

Սյունիքն ու սյունեցին մեր պետականության հենասյուներն են: Այս համոզմունքն ունեի նաեւ նշանակման ժամանակ: Պաշտոնավարման ժամանակ, իհարկե, ունեցել եմ եւ՛ սխալներ, եւ՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անմնացորդ նվիրումի մեջ: Արել եմ հնարավորը:

Սյունիքի ու սյունեցու կողքին լինելու եմ նաեւ հետայսու: Սխալների ու բացթողումների համար հայցում եմ Ձեր ներողամտությունը, դրական աշխատանքի համար՝ շնորհակալություն չեմ ակնկալում. դա իմ պարտքն էր: 
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ մարզպետարանի գործընկերներիս: Ցանկացած դրական աշխատանքի արդյունքը Ձերը համարեք, իսկ բացթողումների համար՝ մեղավոր մի փնտրեք. դա ես եմ: 
Բոլորիդ մաղթում եմ անձնական երջանկություն եւ երազանքերի իրականացում:
Շնորհակալություն:

Հարգանքով՝ Վահե Հակոբյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ