26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սրտի կաթված է ստացել օդանավում

62-ամյա Ջեք Ջորդանն օդանավում սրտի կաթված է  տարել, սակայն օդանավի ուղեկցորդուհին հրաժարվել է ուղեւորին փրկելու համար միացնել ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորը: Պատճառն ուղեւորի մազոտ կուրծքն է եղել, տեղեկացնում է Mail Online-ը:

Ամուսնու հետ օդանավում գտնված Քերոլայն Ջորդանը պատմել է, որ բուժքույրը եւ  ֆիզիոթերապեւտը փորձել են  վերակենդանացնել իր ամուսնուն` սիրտ-թոքային ռեանիմացիայի միջոցով, սակայն ուղեկցորդուհին կտրականապես մերժել է մեկ այլ  ուղեւորի` դեֆիբրիլյատոր օգտագործելու առաջարկը: Բորտ-ուղեկցորդուհին ասել է, որ  տղամարդը շատ մազոտ կուրծք ունի, եւ նախ անհրաժեշտ է սափրել այդ մազերը:

Այժմ տղամարդու այրին քննադատում է ավիափոխադրողին՝  հայտարարելով, որ ավիաընկերությունից ավելի գրագետ անձնակազմ է ակնկալել:

“Նման պարագայում նախ պետք էր դեֆիբրիլյատոր օգտագործելն էր: Քերոլայնն ասում է, որ իր ամուսնուն անմիջապես օգնություն ցուցաբերելու եւ սարքը կիրառելու փոխարեն անձնակազմը որոշել է նախ սափրել նրա կուրծքը:  Տղամարդն արդեն չի դիմացել մինչեւ գործողության ավարտը եւ մահացել է”,- հայտարարել են փորձագետները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ