16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոքր աղջիկս անընդհատ փաթաթվում էր, ոտքին՝ չէր թողնում գնա. Լեռնիկ Բաբայանը դա ճակատագիր է համարում/վիդեո/

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  օգոստոսի 28-ին, ականի պայթյունից վիրավորվեցին 4 զինծառայողներ: Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի համար այդ օրը ճակատագրական նշանակություն ունեցավ: Ազնիվ ու իր գործին նվիրված զինվորականը պայթյունի արդյունքում կորցրեց աջ ոտքը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Լեռնիկ Բաբայանի կինը նշեց, որ ամուսինը բոլորովին չի հուսահատվել, ամեն վարկյան պատրաստ է նորից պայքարել և անգամ ոտքի կորուստը նրան հետ չի պահի ընտրած ճանապարհց:

“Վերջին մեկ ամիսը փոքր աղջիկս, որը ընդմենը մեկ տարեկան ու ինն ամսական է ամեն առավոտ փաթաթվում էր հենց նույն ոտքին, չէր թողնում գնա….ինքն էլ ասումա, որ երեխու սիրտը վկայում էր, որ էտ ոտը անընդհատ խտտում էր…”,-հուզմունքով պատմեց Գայանե Բաբայանը, որը ամուսնու կողքին է եղել միշտ և ծառայում է նույն զորամասում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ