15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հակերները համացանց են տեղադրել աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Հակերները համացանց են տեղադրել հանրահայտ դերասանուհիների եւ երգչուհիների մերկ լուսանկարները: Ենթադրվում է, որ լուսանկարները հափշտակվել են հաքերների կողմից՝ iPhone հեռախոսների iCloud ծառայությունը կոտրելու միջոցով: Հակերների կողմից մասնավորապես տուժել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Ջենիֆեր Լոուրենսը, Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը, Վայնոնա Ռայդերը, Սելենա Գոմեսը, Ավրիլ Լավինը եւ այլոք, տեղեկացնում է tjournal.ru-ն:

Սկզբում տեղադրվել է “Քաղցած խաղեր”-ի աստղ Ջենիֆեր Լոուրենսի ոչ այնքան բաց լուսանկարը, ապա արդեն հայտնվել են աստղերի ավելի ինտրիգային լուսանկարներ:  Լորուրենսի փաստաբանը սպառնացել է պատասխանատվության ենթարկել ոչ միայն լուսանկարները հափշտակողներին, այլեւ դրանք տարածողներին:

“Սա անձնական կյանքի անձեռնմխելիության կոպիտ խախտում է: Իրավապահներն արդեն տեղյակ են կատարվածի մասին”,- ասել է դերասանուհու փաստաբանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ