16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ներիր ինձ մայր իմ, որ գնացի՝ չեկա.կապանցի երգչուհին երգը նվիրում է սահմանում զոհվածների հիշատակին /վիդեո/

Կապանցի Մարգարիտա Մանուկյանը ներկայացնում է երգ նվիրված վերջին օրերին սահմանում զոհված հայորդիների՝ Ազատ Ասոյանի, Արարատ Խանոյանի, Սարգիս Մովսիսյանի, Զորիկ Գեւորգյանի, Արամ Գրիգորյանի եւ նահատակված բոլոր հայ զինվորների վառ հիշատակին: Խոսքերի հեղինակը զոհված ազատամարտիկ Կարեն Դուրինյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Մարգարիտայի հոր՝ Վահան Մանուկյանն է: Ի դեպ երգչուհու հորեղբայրն էլ է զոհվել ազատամարտում:

Ներիր ինձ , մայր իմ,
Որ զենքը ձեռքիս դարձա ֆիդայի,
Որ մի նոր դարդ էլ բերի քո սրտին,
Որ քունը տարա առանց այդ էլ քո անքուն աչքերի․․․

Ներիր ինձ , մայր իմ, 
Որ տանջել եմ քեզ ծնված օրվանից, 
Որ արցունքներիդ ակունքը դարձած՝
Իմ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ես պաշտպան դարձա․․․

Ներիր քո ՍՐՏԻՆ, 
Որ մեկ էլ տեսար
Գնացի
Չեկա
Գնացի․․․
Չեկա․․․

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ