25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայ զինվորի թիկունքը ամուր պահելու հանձնառություն ունենք…Վահե Հակոբյան

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այսօր օգոստոսի 2-ին եղել է սահմանային առաջին գծում: Նա ֆեյսբուքի իր տարեգրքում լուսանկար է տեղադրել եւ գրել. “Քանի օր է հախուռն մտքերի հեղեղ է, մեկ` ցավ ու կսկիծ, մեկ` հպարտություն: Սահմանների պատերազմը  ստիպում է այլ աչքերով նայել այն ամենին ինչ կատարվում է շուրջդ: Մի բանում համոզված էի, որ այսօր մեր երկրի իրական հերոսի` զինվորի կողքին պետք է լինենք:

Ուրախ եմ, որ առավոտյան հաղթահարացենիք բոլոր դժվարությունները եւ դարձյալ առաջնագծում էինք, մեր զինվորի ու երկրի իրական հերոս պահապանի կողքին: Առաջնագծում շատ եմ եղել, բայց ոչ նկարվելու համար, այսօր այլ զգացողություն ունեի` ուզում էի, որ բոլորը ու հատկապես մեր զինվորի դիմած կանգնած ասկյարը իմանա, որ մենք միակամ ենք, որ մեր զինվորը ամուր թիկունք ունի, որ պետք եղած ժամանակ մենակ չի լինելու: Թշնամին զենք է գնում` նոր ու ժամանակակից, բայց որեւէ զենք չի կարող դիմակայել մեր միասնությանը: Այսօր այդ միասնությունը ի ցույց դնելու պահն է: Դարձյալ ասեմ` ներսում թշնամիներ չփնտրենք ու միասին պահենք սահմանը:

Նաեւ դժվարությամբ եմ զսպում, որ չդիմեմ նրանց, ովքեր երկար ժամանակ ասում էին, թե մեր բանակը չի կարողանալու կատարել իր առջեւ դրած խնդիրները: Ուզում եմ հավատալ, որ այս օերեին նաեւ նրանք հասկացան` իրողությունը այդպիսին չէ, ինչպես կարծել են ու ոչ միայն կարող է` այլ սպասվածից ավելին է:

Ցավոք, հարկ եղավ գործնականում ապացուցել ակնհայտ իրողությունը եւ վճարել սահման պահելու գինը, իսկ գինը թանկ է` շատ թանկ: Թեկուզ մեկ զինվորի կյանք զոհասեղանին դնելով: Հայ զինվոր` քեզ բարի ծառայություն, օջախիդ ու ընտանիքիդ հաջողություն, ազգիս խաղաղություն, նահատակ զինվորիդ էլ հավերժ փառք…
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ