02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվ զբոսաշրջիկներ համար է գրավիչ, և գյուղացիներին է օգտակար

՛՛Մեր մարզում տուրիզմի զարգացումը տարբեր ուղղություններով ենք  դիտարկում: Առաջինը Ջերմուկ քաղաքն է, որ Կառավարության որոշմամբ հռչակված է տուրիստական կենտրոն, մշակված է  այդ քաղաքի զարգացման հեռանկարային փուլը, և մենք հիմա հետևողականորեն  փորձում ենք այդ ծրագրի դրույթներով առաջնորդվել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ ներկայացնելով մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը:

Նա նշեց, որ նպատակ է դրված զարգացնել Ջերմուկն՝ իբրև առողջարանային, շախմատային, լեռնադահուկորդային կուրորտ: Սակայն դրանով չեն սահմանափակվում ու այլ տարածքների զբոսաշրջության գրավչության մասին էլ են մտածում: ՛՛Այս պահի դրությամբ մեր մարզն ընդգրկված է Մետաքսի ճանապարհի սեևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի մեջ, որը Հայատսնով է անցնում, ու այնտեղ հաշվառված են մարզի բոլոր տուրիստական օբյեկտները, դրանք հաշվառված են և սմարտֆոնների ու Apple-ի հավելվածների տեսքով ինտերնետային մատչելիություն ունեն, և տեղադրված են համապատասխան ցուցականեր բոլոր զբոսաշրջային վայրերոմ՛՛,-նկատեց նա:

Ղազարյանը հիշեցրեց, որ Կառավարությունը մշակում է Երևան-Մեղրի զբսաշրջային երթուղին, որը նույնպես կանցնի Վայոց ձորով, և այդ ծրագրի շրջականերում հիմա նոր գաղափարներ են առաջ բերում: Կա նաև Արենու և Նորավանքի համար առաձին զարգամցան ծրագիր: Ավելի զարգացման համար խորհրդատվություն է կազմակերպվում միջազգային կազմակերպությունների հետ:

Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա Վայոց ձորի մարզպետը տեղեկացրեց, որ նոր հյուրանոցների կառուցում ընթանում է: ՛՛Այս պահի դրությամբ մենք Վայքում ենք նոր հյուրանոց բացել, լավերը կան նաև Եղեգնաձորում, բայց մենք խրախուսում ենք հյուրատների զարգացումը, որ գյուղական տներում բնակիչներն իրենց տան մի մասը տան՛՛: Ղազարյանի խոսքով՝ նման հյուրատները մարզում մեծ թիվ են կազմում: ՛՛Արենի գինու փառատոնի շրջանակներում դա ավելի են խրախուսում, որովհետև զբոսաշրջիկների համար են գրավիչ, նաև գյուղացիներին օգնում է եկամուտներ ունենալ ու իրացնել իրենց գյուղատնտեսական մթերքները՛՛,-եզրափակեց մարզպետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ