19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բիլ Գեյթսը միլիարդատերների ցուցակում զիջել է առաջատարի դիրքը

Մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմը, ում Forbes հանդեսը մարտին հրապարակած միլիարդատերերի վարկանիշային ցուցակում հատկացրել էր 2-րդ հորիզոնականը, հուլիսի 15-ին իր կարողությամբ առաջ է անցել ցուցակի առաջատար, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից, գրում է forbes.ru-ն։

 Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի շուկաներում Սլիմի America Movil հոլդինգի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ։ Այդ օրվա արդյունքներով ընկերության արժեքն աճել է 1%-ով՝ հասնելով 805.6 մլն դոլարի, իսկ Սլիմի կարողությունն ավելացել է՝ հասնելով 79.6 մլրդ դոլարի։ Այդպիսով` Սլիմի կարողությունը գերազանցել է Գեյթսի կարողությանը, որը հուլիսի 15-ի դրությամբ կազմել է 79.1 մլրդ դոլար։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ