23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է խաչքարերի վրա.

Այսօր՝ փետրվարի 6-ին, մի խումբ քաղաքացիներ այցելել են Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Սա ոչ թե միտումնավոր է արվել, այլ, հավանաբար, մի քանի օր առաջ ուժեղ ձնաբքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է:

Մատուռի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր: Բարեբախտաբար, միայն 2 խաչքար է վնասվել, սակայն մատուռի տանիքն ամբողջովին մնացել է բաց: Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Գյումրիից դեպի Սպիտակ՝ 25-րդ կմ հատվածում և շատ հավատացյալներ իրենց մոմավառությունն ու աղոթքը՝ երբեմն ոտքով գալով, կատարում են այստեղ:

Լուսանկարները՝ Հարթեն Գալստյանի

b395d115ddaeceb587e5b04162a1eb54 1fdfdabb07a804f360e7fbd235f4f66e fdfaa52463624110c6572d48b6c18658

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ