19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խուճա՞պ Վանաձորում /լրացված/

“Նման բան չկա, ոչ մարզպետարանը,ոչ էլ արտակարգ իրավիճակների նախարարությունը սպասվող ուժեղ երկրաշարժի մասին ոչ մի տեղեկատվություն չի տարածել: Չկա նման բան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի  պետ Սամվել Խալաթյանը: 

Նշենք, որ խմբագրություն ահազանգած վանաձորցիները նշում էին, որ դուրս են գալիս շենքերից, խուճապ է, քանի որ հայտարարել են, որ երկրաշարժ է սպասվում:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 03.08-ին Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով  երկրաշարժ:

 

Ժամը 11.21

Լոռու մարզպետարանի կայքում տեղադրվել է հետեւյալ հայտարարությունը. “Երեկ եւ նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժերը որոշակի խուճապ են առաջացրել Վանաձորի բնակչության շրջանում եւ ոմանք լուրեր են տարածում, թե Լոռու մարզպետարանից հրահանգել են անմիջապես դուրս գալ բնակելի եւ հասարակական շինություններից, հիմնարկ-ձեռնարկություններից:

Ի գիտություն բոլորին 
ՀՀ Լոռու մարզպետարանից, մեր հստակեցմամբ նաեւ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից նման հրահանգ, զգուշացում չի եղել:
Հորդորում ենք հանգստություն պահպանել եւ չմատնվել խուճապի”:

 

Լուսանկարը lorinews.com-ի

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ