11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդ մարզպետները երիտասարդական մայրաքաղաքում էին /ֆոտո/

Օրերս  Սիսիան քաղաքում, կայացել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների համատեղ նիստ: Տեղեկացնենք, որ մարզպետներին կից երիտասարադական խորհուրդների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվել է ՀՀ վարչապետի որոշմամբ:

 Նիստի սկզբում ողջունելով հյուրերին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ համատեղ նիստը Սիսիանում կայացնելը պատահական չէ, քանի որ Սյունիքի գողտրիկ այս քաղաքը, առաջինն է ՀՀ-ում ճանաչվել  որպես  հանրապետության երիտասարդական մայրաքաղաք: Վահե Հակոբյանի կարծիքով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի նախադրյալներ, որոնք թույլ կտան երկու մարզերի երիտասարդներին գտնել համագործակցության եզերեր ու իրականացնել համատեղ ծրագրեր: Սյունիքի մարզպետը կարեւորում է երիտասարդության խնդիրները:

Նրա կարծիքով մեր պետության հիմնական հարստությունը հենց երիտասարդությունն է եւ հարկ է նրան տալ   հնարավորություններ եւ ինքնադրսեւորման ասպարեզ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարեւորեց անկաշանդ քննարկումը եւ մատնանշեց այն խնդիրները, որոնք իր կարծիքով, ծառացած են երիտասարդության առաջ: Էդգար Ղազարյանի մատնացույց արեց նաեւ հանգամանքին, որ երիտասարդությունը պետք է առավել նախաձեռնող լինի, կարողանա հստակեցնել իր խնդիրները եւ հստակ թիրախավորմամբ դրանց լուծում տա:

Վայոց Ձորի մարզպետը նաեւ կարծում է, որ երիտասարդները ոչ միայն պետք է մտածեն աշխատատեղ գտնելու մասին, այլ իրենք դառնան գործատու՝ հանդես գալով բիզնես ծրագրերով ու դրանք իրականցնեն տարբեր աջակից կազմակերպությունների միջոցով: Կայացած քննարկմանը մասնակցեցին բոլոր ներկաները, որի արդյունքում էլ նախանշվեցին հետագա անելիքները: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ներկայացրեց երիտասարդության մայրաքաղաքում իրականացված ծրագրերը, առկա խնդիրները եւ հետագա անելիքները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ