17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր նախարարությունները զբաղված են օրինական կոռուպցիայով. Կարինե Աճեմյան

Ժամանակները շատ խրթին են, խառը, տարօրինակ և մեր կյանքում շատ նեգատիվ կա: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:

«Այն, ինչով հպարտանում է ներկա իշխանությունը, նախկինների ձեռքբերումներն են: Պարզապես  ոտանահարել, վրայով անցնել, մերժել անցյալը և իբրև թե ստեղծել նորը, տեսնում ենք, որ իրենց մոտ չի ստացվում, կարծում եմ, որ դա հենց հետընթաց է, դա որևէ զարգացում չի բերելու: Այդ մոտեցումը՝ ոտնահարելու, ճզմելու, իսկ մենք այսօր արդեն ականատես ենք լինում Սահմանադրական դատարանի հանդեպ այնպիսի ոտնձգության, այնպիսի խայտառակ գործողությունների, որոնք հակապետական կարելի է որակել: Եվ այս պայմաններում սպասել ինչ-որ լավ զարգացումների, դժվար է»,- նշեց Կարինե Աճեմյանը:

Մեր հյուրը նաև ընդգծում է՝ իրական գիտակցված միտքը գտնվում է և՛ խորհրդարանից, և՛ իշխանություններից. «Այն բոլոր մտահոգությունները, որոնք հայտնում ենք մենք բոլորս, միտված են նրան, որպեսզի կարողանանք այն բոլոր վտանգավոր իրադարձությունները, որոնք մեզ սպասվում են և արդեն տեսանելի են, կարողանանք կանխատեսել և դեմն առնել»:

yerevan.today

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ