14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առաջին ձյունը

«Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով։

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան»,- ֆեյսբուքյան հանրագրւմ գրառել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ