08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1994-ին իր բանաձեւով (A/RES/49/114) սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր (International Day for the Preservation of the Ozone Layer), գրում է Calend.ru-ն։ Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կարգախոսն է «Պահպանիր երկինքը, պաշտպանիր ինքդ քեզ՝ պաշտպանիր օզոնային շերտը»:

1987-ի սեպտեմբերի 16-ին 36 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն՝ մասնակից երկրները պետք է սահմանափակեն կամ ամբողջովին դադարեցնեն օզոնը քայքայող նյութերի արտադրությունը

Օզոնային շերտը երկրի վրա տարածվում է հսկա ծածկոցի նման, որը գնում է դեպի տիեզերք: Եթե այդ շերտը երբեւէ մաշվի, դա վտանգավոր կլինի ամբողջ բիոսֆերայի համար, բոլորի եւ այն ամենի համար, ինչը շնչում է։ Ոլտրամանուշակագույն ճառագայթներից մարդու մոտ կարող է առաջանալ մաշկի քաղցկեղ, կուրություն եւ այլ հիվանդություններ։ Օզոնային շերտը պաշտպանում է Երկիր մոլորակը արեւային ճառագայթման որոշակի շերտի քայքայիչ ազդեցությունից՝ այդկերպ նպաստելով մեր մոլորակում կյանքի պահպանմանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ