08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Իմ օգնականն ու Փրկի՛չն Ես, Տե՛ր իմ, եկ ժամանակին և մի ուշանար

Աստվա՛ծ ինձ նայեց օգնելու համար և Տերը փութաց, որ ընկերակից լինի իմ հոգուն: Պիտի ամաչե՛ն և ամոթի՛ մեջ ընկնեն նրանք, որ՝ որոնում էին անձն իմ կործանել, և ամաչելով պիտի ե՛տ դառանան՝ նրանք, ովքեր որ՝ իմ հոգու համար չա՛ր բան խորհեցին: Եվ ամաչելով դարձի՛ պիտի գան, նրանք, ովքեր որ՝ իմ անձի համար արեցին` վա՜շ- վա՜շ: Եվ պիտի ցնծա՜ն և ուրախանա՜ն Քեզանով լեցուն՝ բոլոր նրանք, որ որոնո՛ւմ են Քեզ: Եվ ամենայնժամ պիտի վանկարկեն, թե՝ մե՜ծ է Աստված, նրանք, ովքեր որ Քո փրկությունը իսպա՛ռ սիրեցին: Բայց ես աղքա՜տ ու տնա՛նկ եմ, Աստվա՜ծ, օգնականի՛ր ինձ, իմ օգնականն ու Փրկի՛չն Ես, Տե՛ր իմ, ե՛կ ժամանակին և մի՛ ուշանար:

Սաղմոս 69

Փոխադրությունը գրաբարից՝ Մաքսիմ Ա. Ոսկանյանի

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ