23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայերի ամուսնությունները ռուսաստանյան աստղերի հետ՝ ամենաամուրների շարքում

AdMe.ru հայտնի պորտալը հրապարակել է ռուս 15 հայտնիների վարկանշային ցանկը, որոնք ամուսնացել «մեկ անգամ եւ թվում է՝ ամբողջ կյանքի համար»։

Հրապարակման հերոսները հայտնի տղամարդիկ են, որոնք սեփական օրինակով ապացուցել են, որ ամուր զույգեր լինում են նաեւ շոու-բիզնեսի աշխարհում։ Նրանք հավատարիմ են իրենց առաջին ու միակ կանանց, որոնց հետո անցել են հայտնիության հասնելու իրենց ճանապարհը։

15 российских знаменитостей, которые женились один раз и, кажется, на всю жизнь

Ցանկում է հայտնվել Ալեքսանդր Ռեւան, որը, պարզվում է, չի ծրագրել ամուսնանալ մինչ 40 տարեկան դառնալը, սակայն արդեն վաղուց երջանիկ է ամուսնական հարաբերություններում։ Հայտնի շոումենն ազգությամբ հայ Անժելիկային հանդիպել է Սոչի քաղաքի գիշերային ակումբներից մեկում։ Այդ պահին Ռեւան արդեն բավական հայտնի էր եւ սովոր էր կանանց կողմից ուշադրությանը։ Հետագայում Ալեքսանդրը խոստովանել է, որ աղջիկն իրեն գրավել է նրանով, որ բացարձակ չի իմացել՝ ով է ինքը։ Ծանոթությունից երեք ամիս անց նա խնդրել է Անժելիկայի ձեռքը։

Ամենաուրախ զույգերից մեկը Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան են։ Երբ կատակերգուի կինը հայտնվեց Instagram-ում, երկրպագուներն իմացան, որ Ժաննան բոլորովին էլ հայտնի ամուսնու ստվերում չէ, իսկ երբեմն նույնիսկ նրանից լավ է կատակում։ Պարզվում է՝ ապագա ամուսինները եւս ծանոթացել են Սոչիում։ Ժաննան հայրենի քաղաք էր եկել՝ մայրիկն տեսակցելու նպատակով։ Ընկերուհին նրան հրավիրել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի փառատոնին, որտեղ երիտասարդներն առաջին անգամ հանդիպել են։ Հաջորդ անգամ նրանք հանդիպել են միայն մեկ տարի անց։ Գլխապտույտ սիրավեպ է սկսվել որն ավարտվել է Կիպրոսում հարսանիքով։ Այժմ զույգը երկու երեխա ունի։

Ռուսական շոու-բիզնեսում ամենաերկարատեւ ամուսնությունը հայտնի ռեժիսոր Վլադիմիր Մենշովի եւ դերասանուհի Վերա Ալենտովայի միությունն է, որոնք ամուսնացած են արդեն 55 տարի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ