Մահացել է ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը. News.am
Ըստ NEWS.am-ի, Ադրբեջանում մոտ մեկ ամիս գերության մեջ մնացած, ապա գերությունից ազատված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանն այսօր՝ մայիսի 20-ին մահացել է: Այս մասին կայքի հետ զրույցում ասաց Խոջոյանի աղջիկը՝ Հեղինե Խոջոյանը:
“Առավոտյան ասաց՝ լավ եմ, բայց հետո տեսանք, որ մահացել ա, հիմա թե ինչից ա եղել, չեմ կարա ասեմ, բայց ես կասկածներ ունեմ, որ Ադրբեջանում իրան սալյարկա են ներարկել: Հիմա էլ Բերդի բժիշկները հրաժարվում են հերձում կատարեն, ասում են՝ պիտի Երեւանից հատուկ քննիչներ գան ու դին տանեն Երեւան”,-ասաց Հեղինեն:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: