21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Չի ենթարկվելու ոչ մի ճնշման. Գորիսի քաղաքապետի թեկնածու

“Որեւէ մեկը կամ  ցանկացած տիպի  ճնշում չի կարող ազդել ինձ հրաժարվելու ընտրապայքարից: Սա իմ պայքարը չէ: Ես առաջադրվել եմ նաեւ գորիսեցիների, համայնքի պահանջով եւ պայքարելու եմ միմիայն հաղթանակի համար “,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գորիսի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Տիգրան Կարապետյանը՝ հերքելով այն Գորիսում տարածված այն տեղեկությունը, թե իբր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ  Գորիսի քաղաքապետի աթոռի համար պայքարում են 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինս առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

Իսկ թե ինչպես է գնահատում նախընտրական իրավիճակը Գորիսում՝ Տիգրան Կարապետյանն ասաց, որ այսօր ընտրական շտաբը կտարածի հայտարարություն խախտումների մասին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ