24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խորոված չուտող «աբիժնիկներ» թողեք թող աշխատեն, վերջապես

Սփյուռքի նախկին նախարար, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք իրատեսական է համարում մեծ հայրենադարձություն սկսելու հնարավորությունը, նշել է, որ այս փուլում մեծ հայրենադարձություն սկսելու խնդիր պետությունն իր առջև չի կարող դնել։

 «Այսօր մենք կարող ենք խոսել մասնագիտական հայրենադարձության մասին, որի կարևորագույն ազդակներից մեկը «ՆերՈւԺ» ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Այսօրինակ ծրագրերով, այո՛, ես հավատում եմ, որ կարելի է այս փուլում իրականացնել մասնագիտական հայրենադարձություն, իսկ հետագայի հետ կապված՝ չեմ բացառում, որ կառավարությունն իր օրակարգում կարող է ունենալ նաև մեծ հայրենադարձություն կազմակերպելու հարցը»,- հայտարարել է պատգամավորը:

Պատգամավորը խուսափեց ժամկետներ մատնանշել՝ նկատելով, որ դա պայմանավորված է տարատեսակ բաղադրիչներով: 

Հիշեցնենք, սա այն նույն Մխիթար Հայրապետյանն է, ով ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 14-ին ասել է. «Մենք կիրականացնենք մեծ ներգաղթ եւ հայրենադարձություն: Հեղափոխության հաղթանակը իր հետ բերել է հույս, ինչը երկար ժամանակ բացակայում էր մարդկանց մոտ: Դրա շնորհիվ է, որ վերադառնում են: Հիմա եկել է պահը կոնկրետ քայլերով դա ամրապնդել: Մենք կկարողանանք մեր հայրենակիցներին առաջարկել վերադառնալ, երբ կստեղծենք այդ մթնոլորտը»: Մեկ տարի առաջ «ոսկե սարեր» խոստացող երիտասարդ սփյուռքի նախարարը նաեւ նշում էր, որ շատերն արդեն իսկ վերադարձել են հայրենիք:

Մխիթար Հայրապետյանն ասում էր, թե աննախադեպ ներգաղթին խանգարում են նախկին իշխանությունները, որ սփյուռքում մարդին սպասում են խորհրդարանական ընտրություններին, ավելի ճիշտ կլինի ասել՝ «Իմ քայլի» հաղթանակին:

Այն ժամանակ սփյուռքի նախարարի խոսքով, սփյուռքի հայ համայքնների հետ հարաբերվելու որակը, հարաբերությունները պետք է փոխվեն, քանի որ նրանք նախկինում չեն արժանացել այն ուշադրությանը, որին պետք է արժանանային:

Անցել է մեկ տարի: Նոր Հայաստանում ոչ սփյուռքի նախարարություն կա, ոչ հայրենադարձություն եւ ներգաղթ: Ինչպես որ չկա ներդրումային բում, աղքատության կրճտում, 800 միլիոն դոլարի մուտք բյուջե, կախարդական փայտիկ ու էլի շատ բաներ: Փոխարենը շարունակվում է պոպուլիզմը եւ առանց իզմ-երի կառավարության քաղաքականությունը: Արդյունքում ԱԺ ամբիոնից դժգոհող տրանս-Վարդուշն ու մարիխուանայի փարթին Ազատության հրապարակում, հայհոյանքն ու «պլինտուսից» ցածր հանրային-քաղաքական դիսկուրսը, խոշոր սեփականատեր դարձած օլիգարխիան, աղքատություն չհաղթահարող գլուխներն ու հավելյալ արժեք չստեղծող պորտաբույծները խանգարում են հեղափոխականներին աշխատել: Մեկ տարի առաջ Ազգային ժողովն էր մեղավոր, այսօր՝ «սեւ հակահեղափոխականները», վաղը՝  խորոված չուտող «աբիժնիկները»:

Թողեք աշխատեն, վերջապես:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ