25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այն Տերը, որ 2000 տարի առաջ եկավ, կարող է այսօր գալ քո կյանք. Ծաղկազարդ /տեսանյութ/

Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Ծաղկազարդը: Ղազարոսի հարությունից հետո Հիսուս Քրիստոս, նստած ավանակի վրա, մտավ Երուսաղեմ՝ Զատիկի տոնի նախօրեին այնտեղ հավաքված ժողովրդի ցնծագին աղաղակների ներքո: Նրա առջև մարդիկ գետնին էին սփռում իրենց զգեստները և ծառերի ծաղկած ճյուղեր: Այնքան մեծ էր այդ ցնծությունը, որ փարիսեցիները նախանձելով՝ Հիսուսից պահանջեցին լռեցնել նրանց: Սակայն Տերը պատասխանեց. «Եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն» [Ղուկ. 19.40]: 

Տեղի էր ունենում անպատմելի, սքանչելի խորհուրդ. Աստծո Որդին գալիս էր՝ իրականացնելու դարեր շարունակ Իսրայելի մարգարեների կողմից կանխագուշակված աստվածային ծրագիրը՝ մարդկության փրկագործությունը: Ժողովուրդը չգիտեր, թե ինչ է սպասում Քրիստոսին, չգիտեր, թե որն է լինելու աշխարհի փրկության գինը: Սակայն չէր դադարում ցնծալ, քանի որ զգում էր, որ գտնվում է մի մեծ, շատ մեծ իրադարձության շեմին: Այդ օրը ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այդ փրկությունը իրականանալու է ոչ թե հրաշագործ Հիսուս Նազովրեցու փառահեղ հաղթարշավով, այլ

Նրա մատնությամբ ու անպատիվ մահով: Նրանք ցնծում էին անբացատրելի ուրախությամբ՝ չգիտակցելով, որ դեպի փրկական տնօրինությունների ավարտը՝ դեպի խաչելություն են ուղեկցում աշխարհի Փրկչին: 
Այդ օրվա հիշատակությամբ Եկեղեցին ամեն տարի հավաքվում է տոնահանդեսի՝ Հիսուսին դիմավորող հրեաների նման ցնծալով և ուրախություն ապրելով: Սակայն, ի տարբերություն նրանց, մենք հավատով գիտենք իսկական պատճառը մեր ուրախության, որը եթե դադարի, «քարերը կաղաղակեն». մենք գիտենք, որ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ սկիզբն է այն իրադարձության, որով բացվեց քրիստոնյաներիս մուտքը դեպի երկնքի արքայություն: 

Այս տոնը Հայ Եկեղեցում կոչվում է Ծաղկազարդ, քանի որ եկեղեցիներում օրհնվում և հավատացյալներին են բաժանվում ուռենու նորաբողբոջ ոստեր՝ ի հիշատակ և ի նմանություն Երուսաղեմում Քրիստոսին ծաղկած ճյուղերով դիմավորող ժողովրդի: Իսկ երեկոյան կատարվում է Դռնբացեքի խորհրդավոր արարողությունը՝ իբրև Տիրոջ ողորմության խորհրդանշական հայցում և կցորդություն Նրա փրկարար չարչարանքներին, քանզի Ծաղկազարդով սկսվում է Ավագ շաբաթը:

Տիգրան Խաչատրյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ