Լսելով Փաշինյանին՝ ներդրում եմ կատարել, հիմնարկը իշխանության անգործության պատճառով հավասարվեց հողին․ գործարար /տեսանյութ/
Կառավարության դիմաց գործադուլ են անում Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդները։ Նրանք նշում էին, որ 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ «Խաբում են, բոլորին դիմել ենք, ասում են՝ գնացեք, սպասեք: Սպասեցինք էնքան, մինչեւ 50 տարի աշխատող հիմնարկը փակվեց»,-նշում են վարորդները:
Ընկերության հիմնադիր-Տնօրեն Շուշան Խաչատրյանն էլ ասում են, որ լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներին, ներդրում է կատարել, այնինչ հիմնարկը իշխանության անգործության պատճառով սննկացել է, և ինքը մնացել է պարտքերի տակ։
Մանրամասները՝ Yerevan.today-ի տեսանյութում։