17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

«Կանաչ գիրքը» «Օսկար»-ի արժանացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում /տեսանյութ/

Ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրք» կինոնկարը «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտարարվել է փետրվարի 24-ին Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւների հանձնման 91-րդ արարողությանը:

Dolby հոլիվուդյան թատրոնից հեռարձակումն իրականացնում էր ABC հեռուստաալիքը: Ֆիլմը պատմում է 1962 թվականին ԱՄՆ-ում ջազային դաշնակահար Դոն Շիռլիի եւ նրա վարորդի ու թիկնապահի իրական ճանապարհորդության մասին: Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գիրք» տեղեկատուից, որտեղ մատնանշված են անվտանգ վայրերն աֆրոամերիկացիների համար:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի էին հավակնում նաեւ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորտուհին», Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա», Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիա», Բրեդլի Քուպերի «Աստղը ծնվեց», Սփայք Լիի «Սեւ կլանայինը», Ադամ Մաքքեյի «Իշխանություն» եւ Ռայան Քուգլերի «Սեւ հովազ» կինոնկարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ