Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետի եւ նրա խոսնակի մոտեցումները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և խնդրի կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Trend.az-ը։
Նա նշել է, որ ՀՀ վարչապետի խոսքերը բանակցություններին ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցության վերաբերյալ, «ինչպես նաև նրա մամուլի քարտուղարի կողմից մարզի հայկական համայնքի ներկայացուցիչներին որպես Ադրբեջանի քաղաքացիներ ներկայացնելը ճիշտ մոտեցում է»:
Լեյլա Աբդուլաևան նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ասել է՝ ԼՂՀ ադրբեջանցի բնակչությունը մասնակցում է բանակցային գործընթացին և նրանց ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հորդորել է ՀՀ վարչապետին իր հայտարարություններով էլ ավելի չսրել եղած լարվածությունը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ «միջազգային հանրությունը ընդունում է, որ ԼՂ-ն և մերձակա շրջանները Ադրբեջանի բաղկացուցիչ մաս են, որոնք գրավվել են Հայաստանի զինված ուժերի կողմից և գտնվում են օկուպացված վիճակում։ Իսկ այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ»։
Աղբյուրը՝ yerevan.today