27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոսկվան մեկնաբանել է բանակցություններում Արցախը ներգրավելու վերաբերյալ հարցը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է  ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:

Այն դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ անհրաժեշտ է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառազինվել՝ ժողովրդին սնելով ռազմական հռետորաբանությամբ, շարունակում է զինվել, քանի որ գտնվում է  պատերազմական իրավիճակում, Մարիա Զախարովան արձագանքել է, որ այդ հարցը պետք է ուղղել ոչ ռուսական կողմին:

«Մենք մեր միջնորդական գործառույթը կատարում ենք բարեխղճորեն և, ինձ թվում է, որակով: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով կայացած շփումները, մենք լսել ենք երկու երկրներում դրանց վերաբերյալ կառուցողական գնահատականները և կարծում ենք, որ դա առաջ գնալու ճիշտ ճանապարհ է»,- նշել է Զախարովաբ։

Անդրադառնալով բանակցություններում Արցախը ներգրավելու վերաբերյալ հարցին` Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը մնացել է անփոփոխ:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի որ ինքը Արցախը չի ներկայացնում, ամեն ինչ անելու է, որպեսզի Ստեփանակերտը ներգրավվի բանակցային գործընթացին:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ