Ինչն է տղամարդուն վստահություն ներշնչում` փողկա՞պը, թե՞ դրամապանակը
Ամերիկացի սոցիոլոգները պարզել են, որ տղամարդկանց ինքնավստահություն է ներշնչում ոչ թե դրամապանակի ծանրությունը, այլ փողկապը: Սոցիոլոգները նման եզրակացության են հանգել հետազոտությունների արդյունքում:
Բացի դրանից, նրանք պարզել են, որ փողկապը շատ բան կարող է հուշել տղամարդու բնավորության և սոցիալական կարգավիճակի մասին: Գործարարները, որոնք գերադասում են կայունությունն ու անվտանգությունը, հազվադեպ են ռիսկի դիմում, նախընտրում են գծավոր ու նախշավոր փողկապները: Ընկերությունների ղեկավարները նախընտրում են վառ աքսեսուարներ` թույլ տալով իրենց լինել ուշադրության կենտրոնում:
Ինչ վերաբերում է փողկապ կրողի բնավորությանը, ապա եթե տղամարդը կրում է թույլ կապված փողկապ, ապա դա վկայում է թուլության, անհեռատեսության մասին, իսկ եթե փողկապն ամուր կապված է վերնաշապիկի օձիքին, ապա դա վկայում է, որ տղամարդը ծայրահեղ վստահ է իր ուժերին, նրան արժե վստահել