15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բեյոնսեի փոքրիկ եղբայրը կարող է հայտնվել մանկատանը

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեի ընտանիքի շուրջ իսկական սկանդալ է հասունանում: ԶԼՄ-ներում լուրեր են հայտնվել այն մասին, որ երգչուհին հրաժարվում է օգնել իր 4-ամյա խորթ եղբորը, եւ երեխան կարող է հայտնվել փողոցում:

Օրերս Բեյոնսեի հոր նախկին ընկերուհի Ալեքսանդրա Ռայթը հայտարարել է, որ երգչուհու հորից` Մեթյու Նոուլզից բաժանվելուց հետո նա եւ իրենց երեխան ալիմետներ չեն ստանում:

“Երեխան իրավունք ունի իմանալ, որ ընտանիք ունի: Ես հուսով եմ, որ նա երբեւէ կհանդիպի քրոջը` Բեյոնսեին: Բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է նա զգում` իմանալով, որ իր փոքրիկ եղբայրը կարող է շուտով հայտնվել մանկատանը, քանի որ մենք ընդհանրապես փող չունենք”,- ասել է Ալեքսանդրան:

Երգչուհին այս հայտարարությանը ոչ մի կերպ չի արձագանքել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ