18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Տղամարդը, ընկնելով պատշգամբից, կես ժամ կախված է մնացել ծառից

Մոսկվայում արտակարգ պատահար է տեղի ունեցել: 40-ամյա տղամարդը ընկել է պատշգամբից եւ կես ժամ գլխիվայր կախված է մնացել ծառից, մինչ ժամանել են փրկարարները: 40-ամյա տղամարդը, ով ապրում է հինգհարկանի շենքում` մոր հետ, տանը փակված է մնացել եւ որպեսզի կարողանա դուրս գալ փողոց` նա որոշել է իրենց պատշգամբից անցնել հարեւանի պատշգամբ ու դուրս գալ: Սակայն նա չի կարողացել պահել իրեն, սայթաքել է, ընկել ծառի վրա ու այդպես կախված մնացել:

Անցորդները տեսել են կախված տղամարդուն եւ փրկարարների կանչել: Տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում, նա լուրջ վնասվածքներ չի ստացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ