16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լոնդոնի այգիներից մեկում 2 մետրանոց ոզնի է հայտնվել

Լոնդոնի այգիներից մեկում հսկայական ոզնի է հայտնվել: Այն ունի 5.4 մ երկարություն, 3.6մ լայնություն, իսկ բարձրությունը անցնում է 2 մետրից:Քաղաքի տարբեր թաղամասերից մի շարք երեխաներ են գալիս Clapham Common այգի` ոզնուն տեսնելու:

Բոլորը զարմանում են, երբ տեսնում են, որ ոզնին ընդամենը արձան է` փշերի փոխարեն երկար, բարակ փայտերով: Հսկայական ոզնու քանդակը ստեղծելու համար հեղինակներից պահանջվել է երկու ամիս: Քանդակը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում անհետացման եզրին կանգնած ոզնիների վրա ուշադրություն հրավիրելու համար:

Կկարողանա արդյոք հսկա ոզնին պաշտպանել իր անհետացող ցեղը, դեռ հայտնի չէ, սակայն այն, որ քանդակը դարձել է հայտնի և դեպի Լոնդոն է ձգում զբոսաշրջիկներին, դա փաստ է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ