Սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի հայտնվեն և պիտի մոլորեցնեն

Հիսուս ասում է.
-Այն ժամանակ երբ մեկը ձեզ ասի՝ «Ահավասիկ այստեղ է Քրիստոսը», կամ ասի՝ «Ահա այնտեղ է», չհավատաք, որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի հայտնվեն և նշաններ ու հրաշքներ կատարելով՝ պիտի մոլորեցնեն, եթե կարողանան, նույնիսկ Աստծու ընտրյալներին: Բայց դուք զգո՛ւյշ եղեք:
(Մարկոսի ավետարան 13:21-23)
Քրիստոսի հետ մեռա խաչի վրա և այժմ կենդանի եմ. ես չէ՛ որ ապրում եմ, այլ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ: Այս կյանքը, որ այժմ ապրում եմ մարմնով, ապրում եմ՝ հավատալով Աստծու Որդուն, որ սիրեց ինձ և իր կյանքը զոհեց ինձ համար:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 2:20)