Բախտի քմահաճույքին. Ժողովուրդ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ակինյանը երկրի կարեւորագույն խնդիրները բախտի քմահաճույքին է թողել: Նախօրեին Ալավերդու պղնձաձուլարանը թողարկեց վերջին պղինձը, ապա դադարեցրեց աշխատանքը’ գործազուրկ թողնելով շուրջ 650 մարդու: Նշենք, որ գործարանը գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում: Բացի այս, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 380 մլն դրամով տուգանել էր գործարանին շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար: Ապա հրահանգվել էր գործարանի ղեկավարությանը փոխել ֆիլտրերը եւ անջատել վառարանները:
Արդյունքում գործարանն այսօր չի աշխատում: Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Ավինյանը հանդիպեց Մեջլումյանի հետ քննարկելու գործարանի ճակատագիրը: Եվ երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպել: Հանդիպումը պետք է տեղի ունենար երեկ: Սակայն օրաթերթը պարզեց, որ հանդիպումը չի կայացել. Մեջլումյանը երկրում չէ:
Այն տեղի կունենա երկուշաբթի: Իսկ մինչ այդ գործարանի աշխատողները բողոքի ակցիա են արել՝ փակելով ճանապարհներ: Բայց սա դեռ ամենը չէ: Երեկ գործարանի աշխատողների հետ հանդիպել է Ավինյաևի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը, ով վստահեցրել է, որ մի քանի առաջարկներ կան, որոնք երկուշաբթի կքննարկեն Մեջլումյանի հետ: Հիշեցնենք, որ աջ ղեկով մեքենա ներկրողների խնդիրն էլ է մնացել բախտի քմահաճույքին:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: