04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի ոստիկանապետը Լոռիում էր /ֆոտո/

 Մարտի 25-ին  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:

Մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ բարեփոխումների ընթացքին, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին, համակարգի լավագույն ավանդույթներին նոր մոտեցումները համադրելու եւ ժամանակակից  ոստիկանություն ձեւավորելու անհրաժեշտությանը:

Ոստիկանության պետը նաեւ հավաստեց, որ ժամանակի ընթացքում ոստիկանությունում տեղ գտած արատավոր երեւույթների, մասնավորապես՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու եւ բռնությամբ  ցուցմունք կորզելու դեմ պայքարը հետեւողական ու անշրջելի է:

Վերլուծելով օպերատիվ ծառայությունների եւ հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի առանձնահատկություննները՝ ոստիկանության պետը կարեւորեց պրոֆեսիոնալ ու ազնիվ ծառայությամբ հանրային վստահությանն արժանանալու առաքելությունը, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլեւ հասարակության պահանջն է:  

Ոստիկանության պետը շեշտեց ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի, յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության, երիտասարդ կադրերի հետ տարվող աշխատանքի կարեւորությունն ու կրկին ընդգծեց գործնական պարապմունքների նշանակությունը անձնակազմի պրոֆեսիոնալ որակների բարձրացման համար:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին, կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին եւ հույս հայտնեց, որ նոր ոստիկանության կերտումն այլեւս յուրաքանչյուր ոստիկանի պրոֆեսիոնալ արժանապատվության խնդիրն է:

Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ եւ ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը:

Անդրադառնալով այն բնագավառներին, որտեղ ոստիկանությունը պատրաստ է համակողմանի իրավական եւ զուտ մարդկային աջակցություն ցուցաբերել համայնքներին ու քաղաքացիներին՝  ոստիկանության պետը նշեց, որ ակնկալվում է համարժեք արձագանք  եւ պատասխանատու վերաբերմունք   հանրության կողմից:

Ամփոփելով հանդիպումը՝ ոստիկանության պետը  հավաստեց, որ հասարակության վստահության եւ օժանդակության պարագայում ոստիկանությունն անպայման  հասնելու է նախանշված ծրագրերի իրագործմանը:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների հարցերին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ