03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“… դուդ ենք, ինչ ենք”. Արթիկում ՀՀԿ-ԲՀԿ կրքերը լարված են

Արթիկի ավագանու նիստերը արդեն երկու անգամ ձախողվում են՝ քվորում չլինելու պատճառով: Պատճառը, ըստ մեր աղբյուրների` անձնական է: ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը չեն կարողանում կիսել ոլորտները, մասնավորապես քաղաքապետը դեմ է Պետոյանի առաջարկած կադրերին այս կամ այն համայնքային ենթակայության հիմնարկում:

Ավագանու 15 անդամներն էլ թիմ-թիմ են խաղում: Մեկին “համակարգում” է Մուշեղ Պետոյանի հայրը՝ Թուրինջ Պետոյանը, մյուս թեւն էլ Արթիկի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանն է: Ի դեպ, վերջինիս չընտրվելու հարցում նպաստել է հենց Թուրինջ Պետոյանը:

“Տո լավ եմ արել, կողքին կանգնել, անցկացրել եմ, ասի կաշխատի, նորմալ մարդ կլինի, բայց սխալվեցի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Թուրինջ Պետոյանը:

“Իրա տարիքից շատ աշխատանքային փորձ ունեմ, սաղ ավագանուն կարհամարհե, դուդ ենք, ինչ ենք, թող ռադը քաշի, եթե չի կարող աշխատել, մեկ ուրիշը գա”,-ասաց Պետոյանը: Վաղը՝ մարտի 26-ին Արթիկի ավագանու հերթական նիստ է հրավիրված:

Պետոյանը դժվարացավ ասել, քվորում կլինի, թե չէ, բայց  չհերքեց, որ անվստահություն են հայտնելու քաղաքապետին:

Քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Henaran.am-ի հետ զրույցում հորդորեց ավագանու անդամներից հարցնել, թե ինչու չեն մասնակցում նիստերին:  “Ասում են` դեմ ենք: Ինչի՞ն ենք դեմ, օրակարագի յոթ հարցերի՞ն, գոնե քվորում ապահովեք, որոշումներին դեմ քվեարկեք”,-ասաց քաղաքապետը:

Ինչպես է վերաբերում իրեն անվստահություն հայտնելու խոսակցություններին, ասաց` “ինչ ուզում են, թող անեն”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ