25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Թանկարժեք կոշիկի բրենդին մեղադրել են աղքատներին ծաղրելու մեջ

Կոշիկ արտադրող իտալական Golden Goose ընկերությանը մեղադրել են աղքատներին ծաղրելու համար։ Այս մասին գրում է The Independent–ը։

Երկրպագուները սարսափով են դիմավորել «աշուն–ձմեռ» հավաքածուի կոշիկի «հնեցված» դիզայնով նոր մոդելը։

Խոսքը գնում է հնեցված մամնագույն զամշից, բրենդի ֆիրմային աստղով մարզակոշիկների մասին, որոնք դիզայներները դիտավորյալ սկոչով սոսնձել և փոշիով «զարդարել» են։ Ներկա պահին այս կոշիկը վաճառվում է 530 դոլարով։

«Աշխարհում մարդիկ են ապրում, որոնք ստիպված են ոտքերի վրա պոլիէթիլենային տոպրակներ հագնել կոշիկի փոխարեն։ Նրանք իրենց չեն կարող թույլ տալ նոր կոշիկ գնել, իսկ այս զզվելի կեդերը հինգ հարյուր դոլար արժեն»,– վրդովվել է Twitter-ի օգտատերերից մեկը բրենդի հրապարակման տակ, որը 50 հազար լայք էր հավաքել։ Շատ օգտատերեր համաձայնել են նրա հետ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ