Ինչի մասին կարող են պատմել էրոտիկ երազները /16+/
Եթե երազում սեքսով եք զբաղվում այլ տղամարդու հետ, պետք չէ ձեզմեղավոր ձգալ` կարծելով, թե դավաճանել եք սիրելիին: Ինչ կարող է նշանակել էրոտիկ երազը: էրոտիկ երքազը կարող է նշանակել, որ իրական կյանքում ձեզ ինչ որ բան չի հերիքում: Երազները սովորաբար բացահայտում են այն, ինչ ձեր ենթագիտակցության եւ հոգու մեջ է: Եթե դուք երազում սեքսով եք զբաղվում ձեր ղեկավարի հետ, դա դեռ չի նշանակում, որ դուք ցանկանում եք նրան: Պարզապես դուք աշխատանքի բերումով շատ եք նրա հետ շփվում, հետեւաբար շատ եք մտածում նրա մասին: Էրոտիկ երազների տարածված տեսակներից է նախկին սիրեկանների հետ սեքսը: Պատճառը նախկին զգացմունքներն են, որոնք դեռեւս ապրում են ձեր ենթագիտակցության մեջ: Էրոտիկ երազների տարածված տեսակներից են նաեւ անծանոթ մարդկանց, ինչպես նաեւ նույն սեռի ներկայացուցչի հետ սեքսը: Հոգեբանները պնդում են, որ նման երազները մարդու գաղտնի, հաճախ չգիտակցված երազանքներն ու ցանկություններն են: |