30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ ՛՛Մենչ՛՛-ի դեմ

Օգտատեր Գեղամ Ասլամազյանն անդրադարձել է  “Երե1” -ին եւ նրա հեղինակներին, մասնավորապես նշելով.

“Տարօրինակ իրականությունում ենք ապրում: Բավական է, որ ինչ-որ մեկի հասցեին քննադատություն հնչի, և անմիջապես սկսվում են պատվիրատուներին ու պատվերն իջեցնելու դրդապատճառների բացահայտմանն ուղղված փոքրիկ հետաքննությունները:

Երեկ համացանցին քննադատության հերթական չափաբաժինը մատուցվեց: Այս անգամ թիրախում “Երե1” նախագիծն էր՝ իր անմակարդակ հումորների ողջ փաթեթի հետ միասին: Քննադատության հեղինակն իսկապես արդարացի էր՝ ասելով, որ հավանաբար Մենչը, Գոքորը և ծրագրի մյուս դերասանները չէին ցանկանա, որ իրենց երեխաների լեքսիկոնում հայտնվեին “գյալըբոյ”, “նանդ գրկեմ”, “քիթդ ցխեմ”…. ու մյուս տհաճ բառերը:

Իսկապես, եկեք համաձայնենք, որ տղաները չափն անցնում են, և նման պատկառելի հեռուստաընկերությանը մատուցում են ոչ հարիր ծրագիր: Իհարկե, չի կարելի նաև չնկատել այն ահռելի դաստիարակչական աշխատանքը, որ տանում են նրանք:

Օրինակ՝ ինչ պետքական խրատներ է տալիս մշեցի տաքսիստը: Կարծում եմ՝ սա շատ լավ է: Ողջունելի է նաև, որ ծրագրի հումորների շնորհիվ տղաներն իրենց քաղաքացիական դիրքորոշումն են ցույց տալիս: Օրինակ՝ վերջին թողարկման ժամանակ հայտարարեցին, որ դեմ են պարտադիր կուտակայինին: Իսկ ո՞վ է կողմ, բացի ֆինանսների նախարարից: Հա, մեկ էլ նրա քավոր վարչապետը, իհարկե:

Ցավալի է, որ շատերի կարծիքով մարդուն կամ մարդկանց պետք է քննադատել իրենց հայացքների համար: Օրինակ՝ ինձ համար շատ զարմանալի էր, որ շատերը կարծեցին, որ “Երե1”-ը քննադատվել է հենց կուտակայինին դեմ արտահայտվելու համար: Ախր դա ի՞նչ պարտադիր է:

Չի՞ կարելի պարզապես դժգոհ լինել դերասանների բառապաշարից ու արտահայտվել այդ թեմայով: Ասում են՝ իսկ ինչու է նյութը հիմա գրվել: Թող մեկ ամիս կամ մեկ շաբաթ առաջ գրվեր, հաստատ իմացեք, որ դա էլ ուրիշ բանի հետ էիք կապելու:

Եկեք պայմանավորվենք, որ դավադրության տեսություններ քիչ հորինենք, ու չվախենանք անկախ եղանակից, մագնիսական դաշտից և քաղաքական իրավիճակից ազատ ու անկաշկանդ արտահայտել մեր սեփական կարծիքը: Փառք Աստծո, ներկա տարատեսակ հարթակները մեզ այդ հնարավորությունը տալիս են”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ