17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կիեւում ազգայնականները ծեծել ու տանջել են լրագրողին` “Բերկուտի” հետ հարցազրույց անելու համար /վիդեո/

Ուկրաինացի լրագրող, «Навигатор»-ի թղթակից Սերգեյ Ռուլեւը պատմել է, որ ինքը դաժան ծեծի է ենթարկվել ազգայնականների կողմից:

Նա ասել է, որ երբ գնացել է Մայդան` ռեպորտաժ անելու, մի հոգի բարձր գոռացել է. «Նա էր Բերկուտի հետ հարցազրույց արել»: Ապա նրան մի քանի ազգայնականներ բռնել են եւ ուժով հեռացրել, մի քնաի հոգով դաժան ծեծի ենթարկել:

«Նրանք ասում էին, թե ես Բերկուտի հետ հարցազրույց եմ արել, ուեմն ես եմ մեղավոր 100 հոգու մահվան համար»,- ավելի ուշ պատմել է լրագրողը:

Լրագրողին անհայտ անձինք մոտ մեկ օր պահել են, ծաղրի ու տանջանքների ենթարկել նրան ու անընդհատ ծեծել, գրում է topnews.ru-ն:

Լրագրողը պատմել է, որ հետո հայտնվել են երկու անձինք, ովքեր արգելել են ազգայնականներին ծեծի ենթարկել իրեն, ինչից հետո վերջինները թողել հեռացել են, իսկ ավելի ուշ լրագրողին տարել է շտապօգնության մեքենան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ